Գնաճը գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ:
Երբ գների ընդհանուր մակարդակը բարձրանում է, արժույթի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ։ Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի գնողունակության անկման: Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի տարեկան տոկոսային փոփոխությունը:
Գնաճը տնտեսության վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն։ Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել ներդրումներին և խնայողություններին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված գների ապագա աճով, սկսում են կուտակել։ Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ կենտրոնական բանկերը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում։
Տնտեսագետների կարծիքով գնաճի բարձր տեմպերը պայմանվորված են դրամական զանգվածի չափազանց մեծ աճով: Սակայն դրամական զանգվածի աճը միշտ չէ, որ հանգեցնում է գնաճի։
Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է դրամաշրջանառության համապատասխան արագացում կամ դրամական զանգվածի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան դրամական զանգվածի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի:
Комментариев нет:
Отправить комментарий