среда, 25 февраля 2015 г.

Մթնոլորտ

Մթնոլորտը հիմնականում աղտոտում են մեքենաները իրենց վառելիքներով , պետք է օգտագործեն մաքուր վատելիք որը հնարավորինս քիչ կաղտոտի մթնոլորտը : Հիմնականում մթնոլորտը աղտոտված է կենտրոնում և մեծ մայրուղիներում քանի որ հիմնականում շատ մեքենաներ լինում են այդ վայրերում : Հայաստանի հյուսիսից հարավ մեքենայով հասնելու համար անհրաժեշտ է անցնել Երևանով և այդ իսկ պատճառով հիմնականում աղտոտված է Մայրաքաղաքը պետք է ստեղծվի մի ճանապարհ որը կշրջանցի Երևանը : Նաև շատ քիչ են ծառերը, բնությունը պետք է տնկվեն նոր ծառեր :

պահանջմունք և բարիք

Մարդիկ երկրի վրա դեռ յոթ միլիարդ են, և այս թիվը ամեն տարի աճում է, յուրաքանչյուր մարդ իր ծնված օրվանից ունի պահանջմնուքներ: Երեխան անմիջապես ծնվելուց հետո, ցանկանում է ուտել: Մարդիկ ունեն պահանջմունք, այդ պաատճառով նրանք օգտվում են բարիքներից, տարբեր արտադրամասեր վաճառում են բարիքներ, և դրա դիմաց ստանում մեկ այլ բարիք: Բարիքը ստեղծելու համար հարկավոր են ռեսուրսներ: Դպրոցում երեխաները ստանում են գիտելիք (բարիք), ուսուցիչը վաճառում է իր ունակությունները, և ստանում աշխատավարձ, նա աշխատուժն է:

Բարիքները լինում են երկու տեսակի՝ ֆիզիոլոգիական և կենսաբանական: ֆիզիոլոգիական բարիքը ստեղծում են տարբեր կազմակերպություններ՝ օրինակ հացատունը պատրաստում է հաց, օգտագործելով աշխատուժ և ռեսուրսներ: Նրանք դրա դիմաց ստանում են շահույթ: Կենսաբանական բարիք է՝ մարդկանց հոգատարությունը իրար նկատմամբ, կամ հարգանքը, առանց կենսաբանական բարիքի շատ ֆիզիոլոգիական բարիքներ կարող են չլինել, օրինակ եթե խանութում աշխատողը շատ վատ վերաբերվի գնորդին, նա ոչինչ չի գնի և ի վերջո խանութը կփակվի:



Անհատական սպառողական զամբյուղ

Ես ամեն օր ինձ վրա ծախսում եմ ամենաքիչը 200 դրամ, այն օրերին երբ ես դպրոց պետք է գնամ ես ինձ վրա ծախսում եմ ավելի շատ քանի, որ ճաշում եմ դպրոցում: Ամսեկան իմ  հագուստների գնումների վրա ես ծախսում եմ 6000 դրամ: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, իմ դպրոցը վճարովի է, և ես սովորելու համար ամեն ամիս վճարում եմ դպրոցին 13000 դրամ: Այնպես ինչպես յուրաքանչյուր մարդ ես նույնպես օգտվում եմ գազից, ջրից և լույսից և ամսեկան ինձ համար վճարվում է մոտ 6000 դրամ: Ինձ վրա տարեկան ես ծախսում եմ մոտավորապես 420000 դրամ:


Մաթեմատիկա

1. Թիվը գրել դիրքային գրությամբ.

                                                            102x+10y+2

Օգտվելով բնական թվերի դիքային գրառման տասական համակարգից
                                  102x+10y+2=102*x+1*10*y+9=1*100y+1*10y+9

2.Թիվը ներկայացնել բազմանդամի տեսքով, որտեղ a-ն և c-ն միանիշ թվեր են.
                                                    80a0c

Օգտվելով բնական թվերի դիքային գրառման տասական համակարգից` կստանանք հետևյալ բազմանդամը.
           
                                                     80a0c=8*104+0+a*102+0+c

3. Կներեք չկարողացա մնացածը

Մաթեմատիկա

թիվը ներկայացնել ամբողջ թվի և 1-ից փոքր ոչ բացասական տասնորդական կոտորակի գումարով:
Ա) 34.251= 34+0.251
Բ) -12.3=-13+0.7
Գ) -80.45=-81+0.55
2. Տրաված սովորական կոտորակը գրել տասնորդական կոտորակի տեսքով:
Ա) 454=1114=11.25
Բ) 3740=3740∗2525=9251000=0.925
Գ) 1725= 1725∗ 44= 68100=0.68
Դ) 9950=9950∗22=198100=1.98
3. Տրված տասնորդական կոտորակը գրել սովորական կոտորակի տեսքով:
Ա) 1.25=125100=114
Բ) 2.256=22561000=2128500=264250=232125
Գ) 0.016=161000=2125
Դ) 3.65=365100=31320
4. Համեմատել թվերը:
Ա) 1115 < 0.74 1115< 74100= 220300< 222300
Բ) 56 > 0.83 56 > 83100=250300> 249300
Գ) (√2)15>(√2)9 15>9
Դ) 4𝜋3
Ե) 3√5 <9 √5≈2.2, 9=33
Զ) 43 −𝜋 < 916 34𝜋 342 𝜋≈3.14 3.14<2 (եթե բազմապատկում ենք 0ից փոքր թվ.
ապա արտադրյալը փոքրանում է)
5. Գտնել տրված թվերի տասնորդական մոտարկումները պակասուրդով և հավելուրդով 10−3 ճծտությամբ:
Ա) 0.1386 պակասուրդով - 0.138 հավելուրդով - 0.139
Բ) 0.7821 պակասուրդով - 0.782 հավելուրդով -0.783
Գ) 1217 12/17=0.705 պակասուրդով -0.705 հավելուրդով -0.706
Դ) 31 18 պակասուրդով -1.722 հավելուրդով -1.722
6. Պարզեցնել արտահայտությունը և հաշվել արժեքը:
Ա) √123∗(√123)2=(√123)3=12

вторник, 24 февраля 2015 г.

Ջրոլորտ

1 .Ինչպիսի ջուր ենք խմում մենք:
Մենք խմում ենք քաղցրահամ ջուր:Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի (1.4մլրդ.խկմ) 2,5%-ը,սակայն դրա մի մասն է միայն պիտանի խմելու համար:Առանց ջրի կյանք գոյություն ունենալ չի կարող:Հասուն մարդու օրգանիզմում ջուրը կազմում է մոտ 60-65% - ը:Մարդը օրեկան ունի 2,3 լիտր ջրի պահանջ:Մարդը կորցնելով մարմնից 2% ջուր նրա մոտ սկսում է ծարավ առաջանալ, 6-8% տոկոսի դեպքում նա կիսաուշաթափվում է, 10%-ի դեպքում մարդու մոտ առաջանում են խնդիրներ թուք կուլ տալու հետ, իսկ երբ մարդը կորցնում է 12% ջուր այսդեպքում մարդը մահանում է:

2. Ինչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը:
Համար մեկ մեր միջավայրի ջուրը աղտոտողը դա գործարանային հոսաքջրերն են, որոնք առանց բնության մասին մտածելու լցնում են լճերը գետերը:Հայաստանում շատ է տարածված այդ ձեվը:Արդյունաբերական հոսքաջրերը աղտոտված են լինում նավթով,ծանր մետաղներով և տաք հոսքաջրերով:Վտանգավոր է ջրի մակերեսին նավթային թաղանթի գոյացումը:Վտանգավոր են նաև ծանր մետաղները  սնդիկը,կապարը,կադիումը,պղինձը,մկնդեղը:Ծանր մետաղներով լցված ջրի ձկները պիտանի չեն օգտագործման համար:

3. Ինչպես է ազդում աղտոտված ջուրը ձեր առոջության վրա:
Երբ մարդը չի գիտակցում թե ինչ ջուր է խմում արդյոք այդ ջուրը կարելի է խմել թե ոչ արդյոք իր օրգանիզմը չի քայքայում թե ոչ չի մահանա դրանից:Տարբեր հիվանդություններից զերծ մնալու համար հարկավոր է, որ ամեն տեղից ջուր չխմել:Լինում է նաև երբ մարդ բանից անտեղյակ ուտում է կենդանու միս, բայց չիմանալով,որ այդ կենդանին խմել է աղտոտված ջուր:

4.Ջրոլորտը աղտոտումից պահպանելու համար մեզ անհրաժեշտ է ամենա առաջինը ստեղծել այնպիսի պայմաններ որ գործարանների և այլ հիմնարկությունների կեղտոտ ջուրը չլցվի գետերը և լճերը քանի որ հիմնական աղտոտելու պայման. է հանդիսանում գործարանների աղտոտված ջուրը:

5.իմ կարծիքով 50 տարի հետո չի մնա մաքուր ջուր որը այժմ խմումոնք մեր բնակարաններից քանի որ մարդիկ օրական շատ ջուր են սպառում : այժմ կան շատ երկրներ որտեղ չկա ջուր : Օրինակ` Արաբները ջուրը փոխանակում են նավթով :Սակայ. եթե ամեն մարդ ջուրը օգտագործի հնարավորինս քիչ քանակով հնարավոր է որ կարող է 50 տարի հետո ունենանք մի փոքր պաշարած մաքուր ջուր :

воскресенье, 22 февраля 2015 г.

Առաջին Համաշխարային

Առաջին համաշխարհային  պատերազմը սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին: Այնընդունված է համարել համաշխարհային մակարդակով ամենաարյունալիիրադարձություններից մեկը, որին մասնակից եղան այն ժամանակվա 59 ինքնիշխանպետություններից թվով շուրջ 38 պետություն: Պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբսերբ ազգայնականների կողմից, Սարաևոյում` 1914 թվականի հուլիսի 28-ինսպանեցին Ավստո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին: Ֆերդինանտիմահով սկսվեց մեր տերությունների մեջ պատերազմը, սակայն վերջինիս մահըպարզապես առիթ էր. նպատակաը` աշխարհի քաղաքական քարտեզվերաձևակերպումն էր, տարածքների վերաբաժանումը: Պատերազմը սկսածգերտերություններից յուրաքանչյուրը իր տարածքային սպասելիքները ուներ: Անգլիանցանկանում էր ոչնչացնել Գերմանիյան, որը Անգլիայի ամենավտանգավոր և խոշորմրցակիցն էր: Իր հերթին Գերմանիան ցանկանում էր կշիռ ունեցող դեր գրավելԵվրոպայում. հաղթելով Ֆրանսիային, Անգլիան, Հոլանդիային և Բելգիային`Գերմանիան ցանկանում էր տնօրինել նրանց պատկանող գաղութները, պարտությանմատնել Ռուսաստանին: Ֆրանսիան ցանկանում էր ստանալ 1871 թվականինԳերմանիայի կողմից գրավված Էլզասն ու Լոթարինգիան և գրավել Սաարի ածխիհանքը: Ավստրո-Հունգարիան ձգտում էր գրավել Սերբիան և Չեռնոգորիան:Ռուսաստանը ցանկանում էր կործանել Օսմանյան Կայսրությունից, նրանից խլելԳալիցիային և Արևմտյան Հայաստանը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները,դուրս գալ դեպի Միջերկրական ծով: Օսմանյան Թուրքիան մտադիր էր գրավելԿովկասը, Ղրիմը, Իրանը, Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործելՊանթուրքական ծրագիրը: Պետություների անկուշտ պահանջները պատերազմականդրություն էր ստեղծել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայի մի մասում: Պատերազմըընթանում էր տասից ավելի ռազմաբազաներում, սակայն գլխավորիրադարձությունները ծավալվում էին երկու` Արևմտաեվրոպական (ձգվում էր մոտ700կմ, անցնում էր ֆրանս-գերմանական և Բելգիայի սահմանով) ևԱրևելաեվրոպական (ռուսական. անցնում էր ռուս-գերմանական ևռուս-ավստրիական սահմանի երկայնքով): Իր մասշտաբներով խոշոր էր համարվումնաև Կովկասյան ռազմաճակատը, որտեղ ռազմական գործողությունները ծավալվումէին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը (720 կմ): Պատերազմի մեկնարկից հետո` 1914 թ-ին,ամենամեծ ճակատամարտը տեղի ունեցավ Մառն և Էն գետերի շրջանում, որտեղֆրանս-անգլիական զորքերը կասեցրին գերմանական զորքի հարձակումը դեպի Փարիզ: Հակառակորդի ճնշումներից գերմանացիները ստիպված էին նահանջել, դեպի Էն գետը: Մարտին երկու կողմից մասնակցեցին մետ 1,5 մլն մարդ, որից զոհվեցև վիրավորվեց շուրջ 600 հազարը։ Դեպի Գերմանիա հաջորդ հարձակումը տեղի ունեցավ օգոստոսի վերջին. Գերմանիային պատերազմ հայտարարեց Ճապոնիան, ով սկսեց զավթել Խաղաղ օվկիանոսում գերմանական տերությանը պատկանողտիրույթները, հպատակեցնել Չինաստանը։ Իրադարձությունները ծավալվում էին նաևԿովկասյան ռազմաճակատում, որտեղ 1914 թվականի վերջից` դեկտեմբերի 9-իցմինչև 1915թ-ի հունվարի 5-ը, Սարիղամիշի մոտ ռուսական բանակը լիովին ջախջախեց թուրքական 90 հազարանոց զորքին: Մրտից հետո թուրքական կողմի կորուստները մեծ էին. զորքից կարողացավ փրկվել ընդամենը 12 հազարը, իսկռազմական նախարար Էնվեր փաշան, հազիվ կարողավա խուսափել գերի ընկնելուց։Ռուսները կարողացան նաև թուրքերին վտարել Իրանի Ատրպատական նահանգից։1915 թ-ին ռուսական զորքը հարձակում գործեց նաև Ավստո-Հունգարիայի վրա, ինչըծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային։ Ավստո-Հունգարիային օգնելուհամար, վերջինիս դաշնակից Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեցլեհ-լիտվական հողերը։ Դրա հետևանքով ռուսները 300 հազար զոհ ունեցան, բայցՌուսաստանը շարունակեց դիմակայել։ 1915 թվականինին, Բալկանյանճակատում Անտանտի կողմը անցած Իտալիան չկարողացավ առավելության հասնելԱվստրո-Հունգարիայի նկատմամբ: Վերջինս կարողացավնվաճել Չեռնոգորիան և Ալբանիան։  Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային։1915 թվականի ապրիլին Արևմտաեվրոպական ճակատում՝  Իպր քաղաքիմոտակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք, ինչի հետևանքով տուժեց մոտ 15 հազար խաղաղ բնակչություն։ 1915 թվականիմայիսին, ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը։Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես մոռացավ հայկականտարածքների մասին: Pատերազմական գործողությունները շարունակվեցին մինչև 1918 թվականը: Այդ ընթացքում, բազմաթիվ մարտերի հետևանքով վերաձևակրեպվեց աշխարհի քաղաքական քարտեզ` կատարելով այն սկսած գերտերությունները նպատակները, որոնք որոշներին դեպքում արդարացան, մնացածին` հիասթափեցրին: Պետությունները իրար ետևեից սկսեցին անձնատուր լինել պատերազմից և զինադադար կնքել հակառակորդ կողմի հետ: 1918 թվականի հոկտեմբերի 30-ին հետ քաշվեց Բուլղարիան, այնուհետև Թուրքիան, Ավստրո-Հունգարիան: Գերմանիան անձնատուր եղավ 1918 թվականի նոյեմբերի 11-ին, Կոմպիենի զինադադարով: Պետությունների զինադադարով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի, երեք ամիս, և տասը օր: Պատերազմի հետևանքով` մարտի դաշտում,  զոհվեց շուրջ տաս միլիոն մարդ, վիրավորվեց և խեղդամահ դարձավ շուրջ քսան միլիոնը: Բացի մարդկային կորուստներից, համաշխարհային պատերազմը սկսած գերտերությունները ունեցան նաև մեծ նյութական վնասներ. նրանք կորցրին իրենց ազգային հարստության մոտ 30%-ը: Պատերազմի ավարտը ազդարարվեց Վերսալում և Վաշինգտոնում կնքվաց հաշտության ամփոփիչ պայմանագրով: Առաջին համաշխարհային պատերազմը ավարտվեց 1918 թվականի նոյեմբերի 11-ին:



School Uniform

In many countries students wear uniforms. Even different schools in the same country have uniforms. Wearing uniforms has advantages and disadvantages.
 In our school we don’t have special school uniform, but many Armenian schools do.


My Best Friend

It is very difficult to find a really good friend, with whom you want to share your dreams, to talk when you are sad….
 Hayk is my Best Friend. He is a really talented man.  Now he plays in Sundukian theatre and he wants to become an actor. Besides being an actor he is drawing very well. He is always ready to help me and I think we will be life friends.


Մթնոլորտ

երկնային մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագորվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը,ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ ից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։ Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը։

Մոլորակի մթնոլորտի սկզբնական բաղադրությունը կախված է մոլորակի ձևավորման փուլում արևի քիմիական և ջերմային հատկություններից , ինչպես նաև հետագա փուլում մթնոլորտային շերտ այլ գազերի մուտքով։ Հետո գազային ծածկի բաղադրությունը էվոլյուցիայի է ենթարկվում տարբեր գործոնների ազդեցության հետևանքով։ Վեներայի(Արուսյակ) և Մարսի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխածնի երկօքսիդից, ինչպես նաև ազոտի, արգոնի, թթվածնի և այլ գազերի աննշան չափաբաժնից։ Երկիրմոլորակի մթնոլորտը մեծ մասամբ հանդիսանում է կենդանի օրգանիզմ

Աղտոտում

Մթնոլորտն աղտոտող նյութերը բազմաթիվ տասնամյակների ընթացքում նշանակալի վնաս էին հասցնում շրջակա միջավայրին: Ըստ էրևույթին, նրանց վնասակար ազդեցության հետ հարկ կլինի հաշվի նստել նաև ապգայում: Բնակչության և արդյունաբերական արտադրության հետագա աճը անխուսափելիորեն կհանգեցնեն աղտոտման վտանգի մեծացմանը: Այն հիմնական աղտոտող նյութերի, որոնց պարունակությունը կանոնակարգվում է ստանդարտներով, հանդիսանում են ազոտի երկօքոսիդը SO2, ազոտի օքսիդները NO և NO2, ածխածնի օքսիդ CO, գազային ածխաջրածիններ HC, ինչպես նաև` ծծմբաջրածինը H2S, ծծմբածխածինը CS, ամոնիակը (NH3, զանազան հալոգեն պարունակող գազեր: Գոյություն ունի  գազային աղտոտիչների ձևավորման երեք հիմնական աղբյուրներ. վառելանյութերի այրում, արդյունաբերական արտադրական գործընթացներ և բնական աղբյուրներ:

Վառելանյութի այրման արդյունքում է առաջանում ծծմբի երկօքսիդի ամբողջ զանգվածի 78 տոկոսը: Ածխաջրածինները, որոնց առաջ գալու վտանգը կայանում է նրանում, որ դրանք միջանկյալ նյութեր են հանդիսանում օզոնի ձևավորման գործընթացում, մթնոլորտ մուտք են գործում վառելիքի այրման և նավթամթերքների վերամշակման դեպքում, բացի դրանից, շատ ածխաջրածիններ անջատվում են բույսերի աճի և բազմացման գործընթացում: Ըստ գիտնականների գնահատականների` բնական աղբյուրներից ամեն տարի անջատվում է 117 մլն. տոննա ածխաջրածին, իսկ նմարդածին աղբյուրներրից` 100 մլն. տոննա: Սակայն քաղաքների մթնոլորտում առկա ածխաջրածինները հիմնականում իրենցից ներկայացնում են այրման արդյունքներ:
Ծծմբի օքսիդների նշանակալի քանակություն մթնոլորտ է նետվում սուլֆիդային հանքերից պղնձի, կապարի և ցինկի արտադրության ժամանակ, ինչպես նաև` նավթամթերքների մաքրման  գործընթացում: SO2-ի արտանետումների մեծ մասը կապված է գործընթացին անհրաժեշտ ջերմության ստացման համար վառելիքի այրման հետ: Առաջացած SO2 պարունակող գազերը սովորաբար օգտագործվում են ծծմբական թթվի արտադրության համար: Ծծմբի օքսիդները նույնպես առաջ են գալիս թղթի և ցելյուլոզային զանգվածի արտադրության ժամանակ` ծծումբ պարունակող նյութերի այրման հետևանքով: Ածխաջրածիններով մթնոլորտի աղտոտումը տեղի է ունենում քիմիական ձեռնարկություններից, նավթարդյունահանող և մետալուրգիական գործարաններից: Ածխաջրածինները, որոնք անջատվում են պլաստմասսաների, ներկանյութերի, սննդային հավելանյութերի, պեստիցիդների արտադրության, ինչպես նաև` կաուչուկների և նավթաքիմիական նյութերի վերամշակման ժամանակ:Մթնոլորտ նետվող քիմիական նյութերի թվում պարունակվում է թունավոր նյութերի բավականաչափ նմեծ քանակություն: Ներկայումս վտանգավոր աղտոտող նյութերի թվին են դասվում սնդիկի գոլորշիները, վինիլքլորիդը և բենզոլը, որոնց պարունակությունը մթնոլորտում ենթակա է հատուկ վերահսկողության: Հանածո վառելիքի մեծ քանակություն է ամեն տարի այրվում կաթսայատներում` ջեռուցման համար: Կաթսայատները ամենից  «կեղտոտ» վառելիքի` քարածխի և մազութի, ամենախոշոր սպառողներն են: Այդ պատճառով էներգետիկան ըստ այրվող վառելիքի քանակի և որակի հանդիսանում է ծծմբի երկօքսիդի միակ աղբյուրը, ինչպես նաև` դիսպերս աղտոտումների և ազոտի օքսիդի  գլխավոր աղբյուրը:
Գազային աղտոտիչները առաջ են գազի այրման գործընթացում, իսկ դիսպերսները` մեխանիկական փոշին, կարող է դուրս փչվել կոնվեյերով ածխի բեռնաթափման և փոխադրման ժամանակ, ինչպես նաև` վառելիքային մոխրի հեռացման և պահեստավորման ժամանակ: Ածխի փոշիացումը տեղի է ունենում քամային էրոզիայի արդյունքում: Բնական ածխի փոշիացումը` որպես վառելիք, հանդիսանում է առավել արդյունավետ: Թեև բնական •ազը դիտարկվում է որպես համեմատաբար մաքուր վառելիք, նրա այրման ժամանակ նույնպես ձևավորվում են աղտոտիչները` ազոտի օքսիդները, ածխածնի օքսիդները, ածխաջրածինները, ծուխը: Մթնոլորտի աղտոտման ևս մեկ ոչ պակաս կարևոր աղբյուր է հանդիսանում պինդ քաղաքային թափոնների այրումը: Բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ նպատակի համար գոյություն ունեն աղբայրման վառարաններ, որոնց կառուցվածքից են կախված թափոնների բաղադրությունները:

Ծխային արտանետումները բաղկացած են այրման հարաբերաբար անվնաս գազային պրոդուկտներից` ածխածնի երկօքսիդ, ջուր, իներտ ազոտ: Սակայն դրանց ավելցուկը կարող է հանգեցնել շլեյֆային մառախուղի ձևավորմանը: Ծխային արտանետումների որսման համար օգտագործում են զանազան ֆիլտրեր և որսիչներ:
Ներքին այրման շարժիչների արտանետումներով շրջակա միջավայրի աղտոտումը վերջին տարիների ավելի ու ավելի սևեռուն ուշադրության են արժանանում` մարդու առողջությաննսպառնացող աճող վտանգի պատճառով:
Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության մեծացումը տանում է Երկրի ջերմաստիճանի բարձրացման: CO2-ի պարունակության մեծացման դեպքում կարելի է սպասել Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացում, թեև այդ պարամետրերի միջև կախումը բավականաչափ բարդ է: Դատելով հետազոտությունների արդյունքներից` CO2-ի մոտավոր կրկնապատկում տեղի կուենա մոտ 20410 թվականին, ինչի արդյուքնում մոլորակի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Բևեռային շրջաններում ջերմաստիճանի բարձրացումը կարող է մի քանի անգամ գերազանցել տվյալ արժեքը:
Ջերմաստիճանի փոփոխության վրա մարդածին ազդեցության հիմնախնդիրը դեռևս մնում է քննարկման փուլում: Իհարկե, չի կարելի այդ ազդեցությունը հանգեցնել միայն թերմոստատում ջերմաստիճանի բարձրացման, քանի որ ջերմաստիճանի գլոբալ բաշխումը կապված է մթնոլորտային զանգվածների տեղափոխման հետ:
Ջերմաստիճանի փոփոխության ժամանակ ջրային գոլորշու պարունակությունը նույնպես կարող է փոխվել: Այսպիսով, մթնոլորտում CO2-ի խտության փոփոխման վերջնական արդյունք կարող են դառնալ բարդ կլիմայական գործընթացները, որոնք կապված են ինչպես ջերմաստիճանի, այնպես էլ` տեղումների ձևավորման գործընթացում:
Առաջներում ենթադրվում էր, որ տրանսպորտային ավիացիայի արտանետած ազոտի օքսիդները հանդիսանում են օզոնի շերտի քայքայման հիմնական պատճառը: Սակայն քանակական չափումները ցույց տվեցին, որ այդ աղբյուրը չնչին է` բնականների համեմատությամբ: Մարդկային գործունեության արգասիքներից օզոնային շերտի համար առավել վտանգավոր են հանդիսանում ֆրեոնները և դրան նման նյութերը: Նրանք արհեստական ծագում ունեն և լայնորեն կիրառվում են սառնարանային հարմարանքներում, տարբեր աէրոզոլերում: Օզոնը կազմում է մթնոլորտի աննշան մասը` մեկ միլիոներորդական մասին պակաս` և´ ծավալով, և´ զանգվածով: Նրա հիմնական մասը` մինչև 90 տոկոս, կենտրոնացված է ստրտոսֆերայում: Մնացած 10 տոկոսը կենտրոնացված են մթնոլորտի ավելի ցածր շերտերում: Այստեղ օզոնը արդեն հանդես է գալիս որպես մթնոլորտի օդի վտանգավոր աղտոտիչ: Այն ազդում է շնչառական ուղիների վրա, գրգռում է աչքերը, խախտում է բուսականության աճը և այլն: Շնչառության համար օգտագործվող օդում նրա կոնցենտրացիան պետք է կազմի չպետք է գերազանցի 150-200 մկ•/3-ը: Օզոնը առաջ է գալիս էլեկտրական լիցքերի արդյունքում, սակայն շատ ավելի կարևոր են հանդիսանում միջնորդ նյութերի մասնակցությամբ ֆոտոքիմիական ռեակցիաները ազոտի օքսիդները կամ ածխաջրածինները:
Մեծ քաղաքներում արդյունաբերական և ավտոմոբիլային արտանետումների արդյունքում, որոնք փոխազդում են մեկը մյուսի և այլ •ազերի հետ, առաջանում են բարդ քիմիական միացություններ, առաջ է գալիս ֆոտոքիմիական սմոգ, որն ունի օզոնի բարձր խտություն: Կապված այն բանի հետ, որ օզոնային շերտի էկոլոգիական դերը գլոբալ մասշտաբով շատ մեծ է, շատ երկրներ անցել են անհապաղ գործնական քայլերի: Արդեն 1978 թ. ԱՄՆ-ը, Կանադան և Սկանդինավյան երկրները արգելեցին ֆրեոնների կիրառումը աէրոզոլային բալոններում այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա:  Եզրափակելով` նշենք, որ դեռևս մեր գիտելիքները բավական չեն, որպեսզի որոշենք մթնոլորտում օզոնի քանակության տատանումների հիմնական պատճառները և բացատրենք նրա մեխանիզմը: Այդ պատճառով ցանկացած կանխատեսւոմներ հարկ է ընդունել որպես ենթադրական: Տարածաշրջանային առանձնահատկությունները Հայաստանը գտնվում է Անդրկովկասյան տարածաշրջանում: Այդ պատճառով հանրապետությունում օդային միջավայրի որակը կախված է ոչ միայն տեղական աղբյուրների արտանետումներից, այլ նաև` տարածաշրջանի մթնոլորտի աղտոտման ֆոնային մակարդակից: Դրսից Հայաստան մուտք գործող օդի աղտոտման բոլոր տեսակներից առավել զգալի է փոշին:



среда, 18 февраля 2015 г.

Հովհաննես Թումանյան 《Մարո》

《Մարոն》 պոեմը շատ հետաքրքիր ու բովանդակալից պոեմ է , որ բացատրում է որոշ սխալ քայլերի հատուցումը , որը հատուցում է Մարոյի հայրը նրան այդ փոքր տարիքից ամուսնացնելը ու այլևս հետ չնդունելը այն ժամանակ աղջկա բաժանվելը նրա ազգի խայտառակում էր բերում իրենց գյուղում այդ իսկ ատճառով նրա հայրը նրան հետ չնդունեց : Սակայն հիմա բաժանվելը շատ նորմալ հասարակ բան է , որը կարող է որորշել ցանկացած զույգ : Այն ժամանակներից շատ շատ բաներեն տարբերվում հիմիկվա ավանդույթներից սովորեւյթներից և այլն : Օրինակ` հիմա ոչ ոք իր աղջկան 9 կամ 10 տարեկանում չի ամուսնացնի կամ ոչ մի մեծ տղա չի ամուսնանա 9 կամ 10 տարեկան աղջկա հետ: Ես շատ սխալ եմ համարում այդ տարիքում ամուսնությունը և Հովհաննես Թումանյանի այս պոեմը ապացույց է նրան որ չպետք է երեխային ամուսնացնել այդ տարիքում մեծ կայացած տղամարդու հետ և նաև եթե աղջիկը եկելեր տուն ուրեմն պետք է ընդունեյին նրան :

понедельник, 16 февраля 2015 г.

նախագիծ

1.այդ տղան համապատասխանում էր մետադոռ դառնալու բոլոր հատկանիշներին. բացի մեկից նա պետք է մարտի ընթացքում սպաներ ցլին սակայն նա դա չէր կարողանում այդ իսկ պատճառով չէր կարողանում հասնել իր կյանքի նպատակին :
     
2. Հե~յ ագահ մարդ հե~յ անգոհ մարդ, միտքդ երկար կյանքդ կարճ,
Քանի քանիսն անցան քեզ պես քեզնից առաջ քո առաջ.
Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր , ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

3. լուն ուղտ շինել, աթոռ գրավել, կրակի գին,քաղցրալեզու, քթից այն կողմ ոչինչ չտեսնել :
1.Լուն ուղտ շինել - մի փոքր բանից մեծ պատմություն սարքել:
2.աթոտ գրավել - մի պաշտոնից ավելի լավ պաշտոնի անցնել,նոր պաշտոն ստանալ :
3.կրակի գին - ապրանքի համեմատ շատ թանկ գին :
4.քաղցրալեզու-լավ, ճկուն, համոզող լեզու ունի կարողանում է հեշտ համոզել մարդկանց:
5.քթից այն կողմ ոչինչ չտեսնել - գոռոզ մարդ, ինքնահավան:

4.Դարձվացքը ոչ գրական ժողովրդական լեզվով կրճատումներեն որոնք հիմնականում հնուց եկած ասացվածքներեն որոնք միտքը ավելի հասկանալի ու խորն է լինում :

5.Մեկի մեջքին դագանակ կոտրել - մեկին շատ սաստիկ ծեծել
Խաբարդ քոռ ագռավը բերի - անեծք , մարդուն անիծել , մահվանտ մասին լուր ստանալ
Ձայն բառբառոյ անապատոյ թողել - չառձագանքել
կրակից շագանակ հանել - իր համար դժվարին գործ անել
մեկի շալակը թռչել - մեկին պառտադրել
տղիս շալվարը մուկնա ընկել - չգիտի չի հասկանում ինչ անի
ֆանդ ու ֆելեր բանեցնել- ճարպիկ խաբեական հնարքներ անել
դատարկ ֆռազ - փուճ անիմաստ խոսք 

четверг, 12 февраля 2015 г.

Գոյական,Ածական

Գոյական
Սեղան,դանակ,դուռ,փայտ,տուն,մեքենա,ծաղիկ,շիշ,հեռուստացույց,պլանշետ:
Ածական
Գեղեցիկ,տգեղ,մեծ,փոքր,կոլոտ,բոյով,բարձր,ցածր,բռի,հաճելի:

Վահան Տերյան

Ես կարդացի Վահան Տերյանի` Միշտ նույն խոհերի շշուկին հլու , մենության խավար , Արեվածագ , Դու կգաս բանաստեղծությունները և այս բանաստեղծությաունները կարդալուց հաճույք ստացա ինձ դուր եկավ Վահան Տերյանի գրած բանաստեղծությունները որոնք շատ փոփոխական էին , սկսում էին տխրությամբ և ավարտվում խինդով նա հիմնականում պատմում է իր քաղաքի մասին և տխուր պահերն ու պատճառները և նաև ամենլավն ու բարին ու հասկացա որ ինչքան տխրություն այնքան էլ խինդ ու ծիծաղ կա այս բանաստեղծությունների մեջ: բոլորին առաջարկում եմ կարդալ այս բանաստեղծությունները :

среда, 11 февраля 2015 г.

why to foreign language

Nowadays the most famous and widespread language is English. Nearly the whole world learns and speaks English. They learn to communicate with each other. English is also the language of the film industry, sport, business, trade and English means you no longer have to rely on subtitles. English is compared to Chinese and it can be learned fairly quickly.
 I’m Armenian and I speak with my friends in Armenian, but when Imeet tourists I can’t speak to them in Armenian so I speak to them in English, but not only at that time. People speak English in other countries too. In many countries English is the state language and in more countries English is the second foreign language.
For me English is a great language, because it helps me to learn and know more communicate and it is interesting to learn it.

I can

Տաս տարի առաջ «Silicon Valley»-ում տեղի էին ունենում արագ փոփոխություններ, «Enron»-ըհայտարարեց իրեն սնանկ եւ աշխարհը երերում էր Միացյալ Նահանգների հողի վրա տեղի ունեցողսարսափելի տերորիստական հարձակումներից: Եվ, քանի որ ժամանակն անցել էր, մենք նկատեցինքէքսպոնենտալ աճ շատ ոլորտներում եւ ընդունեցինք սովորական իրեր ստեղծելու նոր ուղիներ:



Քանի որ «LegalZoom»-ը նշում է իր 10-ամյակը, մենք նայում ենք հետ եւ տեսնում, թե ինչպես էտեխնոլոգիան գտել իր տեղը մեր կյանքի ամեն մի ասպեկտում եւ մեր առօրյա կյանքում, եւ թե ինչպեսմեր կյանքը այլեւս երբեք նույնը չի լինի:


«Silicon Valley»-ում տեղի ունեցող արագ փոփոխություններից եւ «Enron»-ի սնանկ հայտարարվելուց հետո անցել է տարիներ եւ մենք նկատում ենք էկսպոնենտալ աճ տարբեր ոլորտներում: Այսօր «LegalZoom»-ը նշում է իր տասնամյակը եւ մենք, հետ նայելով, նկատում ենք, թե ինչպես է տեխնոլոգիան իր տեղը գտել մեր կյանքում:

Christmas in Hong Kong



In Hong Kong, Chinese Christians celebrate Christmas with Church services in Chinese. At the Anglican Cathedral, some services are held in English, because Europeans who live and work in Hong Kong attend them as well as people from Hong Kong.

In Hong Kong, people also send Christmas cards, many of which are home made using Chinese craft techniques.

Poinsettias flowers and Nativity scenes decorate homes, churches and public places, as well as big red and gold letters from the Chinese alphabet on decorated streamers and paper chains.

Բարիքներ և Պահանջմունքներ

Պահանջմունքները անսահմանափակ են, իսկ բարիքները սահմանափակ, այդ պատճառով պետք է ունենալ ռեսուրսներ բարիքների արտադրության և պահանջմունքների բավարարման համար: պահանջմունքները լինում են տարբեր` ֆիզիոլոգիական և կենսաբանական: Ֆիզիոլոգիական պահանջմունք ասելով հասկանում եմ այն կարիքները որոնց բավարարման համար պետք է ֆինանսական բարիքներ՝ փող: Փողը բարիք է, և այն ունենալու համար պետք ենռեսուրսներ՝ արտադրություն, ձեռնարկություն, աշխատանք և այլն: Կան նաև կենսաբանական պահանջմունքներ: Դրանց  բավարարման համար պետք չեն ֆինանսական բարիքներ, պետք ենհոգեկան բարիքներ օրինակ՝, ընկերություն, սեր, հարգանք, և այլն: Մի քանի բան էլ փողի մասին, փողը ընդհանուր բարիք է, փողով կարելի է գնել բոլոր ֆինանսական բարիքները, կարելի է նաև ասել փողը բարիքների ձեռք բերման միջոց է:

Համեմատություն

Վառելիքներից՝ նավթ, ածուխ և գազ, ամենաէժանը ածուխն է՝ այսինքն Գումարայինից ամենահարմարըածուխն է: Նավթը մեզ կբավարարի մոտ 40 տարի, ածուխը 400, իսկ գազը շատ ավելի երկար: Արտահանելուհամար ամենադժվարը գազն արտահանելն է: Բոլորն էլ հավաասար չափով վտանգավոր են, նավթըարտահանելուց աղտոտվում է  ջրոլորտը, ածուխը վառելուց աղտոտվում է օդը, իսկ գազի խողովակներիհնացումից կարող է այս պայթել և վատ հետեվանքներ առաջանալ: Իսկ ամենա օգտակարը նավթն է, նավթովստանում էն տրանսպորտային միջոցների բոլոր տեսակի վառելիքները:

Վառելիքներ


Վառելիքներից ամենավտանգավորը գազն է: Գազ օգտագործում են մեքենաները վարելու համար,օգտագործում էն նաև տանը ճաշ եփելու և տունը ջերմացնելու համար: Գազը վտանգավոր է, որովհետևտաքուցյունից կարող է աեն վարկյան պայթել, և հնարավոր է նաև գազի արտահոսք տեղի ունենա, ու մարդիկթունավորվեն: Գազը նաև մեծ դժվարությամբ էն դուրս բերում ընդերքից: Գազը ընդերքից հանելու համարօգտագործում էն խողովակներ, և իչքան խորը

Մթնոլորտ



Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:

 Մեր մթնոլորտը աղտոտվումէ Վառելիքներից, որոնք օգտագործվում էն տրանսպորտային փոխադրամիջոցների համար՝ Մեքենաներն, աշխատում էն բենզինով, գազով, ինքնաթիռները աշխատում էննավթով, այդ բոլորի վառելիքները այրվում են և դրանից հետո ծուխըբարձրանում է մթնոլորտ ու աղտոտվում է մեր օդը: Մթնոլորտի աղտոտումը լինում է տեղական ու գլոբալ: Տեղական աղտոտումը գլխավորապես, կապված է քաղաքների ու խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների առկայության հետ: Մարդկությանը վաղուց հայտնի է այս կարգի աղտոտման մասին: Օրինակ՝ նաիրիտի քիմիական գործարանը, Երևանի մաքուր երկաթի գործարանը և այլն։ Նաիրիտի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհից շրջակա միջավայրը անմիջապես ծածկվում է սև թանձր ծխով, դա շատ զգալի էր հատկապես Նայրիտից 3-4 կանգառ հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի հրապարակում: Այդ թաղամասերը խտաբնակ են, կան բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ: Մթնոլորտ են նետվում քիմիական նյութերի այրումից առաջացած քաղցկեղածին դիօքսիններ և այլ թունավոր նյութեր, որոնք ոչ միայն աղտոտում են մթնոլորտը այլև միաժամանակ վտանգում են բնակչության առողջությունը:

Հայոց Պատմություն

                                                       


Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը
1939թ. սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Իսկ 1941թ. հունիսի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց նաև Խորհրդային Միության վրա, և պատերազմն ավելի մեծ ծավալներ ստացավ:
Խորհրդային Միության, ինչպես նաև եվրոպական երկրներում  բնակվող հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, և նրանցից մոտ 350000-ը զոհվեց: Հարկ է նշել, որ պատմության մեջ երբևէ հայ ժողովուրդը միաժամանակ ռազմի դաշտ չի հանել այդքան զինվորներ և որևէ պատերազմի ժամանակ այդքան մարդկային կորուստներ չի տվել:

Հայ ժողովրդի համար Հայրենական պատերազմն իսկական գոյամարտ էր: Պատերազմին Խորհրդային Միությունը պատրաստ չէր: Գերմանիան արագ հարձակումով անակնկալի բերեց խորհրդային զինված ուժերին ու հայտնվեց Մոսկվայի մատույցներում: Գերմանական զորքերի «Հարավ» խմբավորումը հարձակվեց Կովկասի ուղղությամբ և լուրջ սպառնալիք ստեղծեց ԽՍՀՄ-ի համար:

Կովկասի անկումով ոչ միայն ԽՍՀՄ-ը կկորցներ վերահսկողությունը Բաքվի նավթահանքերի նկատմամբ, որ այդ տարիներին լուրջ հարված կլիներ ԽՍՀՄ-ի բանակի սպառազինություններին, այլև գերմանացիները հնարավորություն կստանային թափանցելու Միջին Ասիա և թիկունքից շրջանցելու մարտնչող խորհրդային զորքերին:

Այսպիսով, Կովկասի ճակատամարտը ռազմավարական առումով ամենակարևոր իրադարձությունն էր պատերազմի առաջին փուլում: Կովկասի ճակատամարտն առանձնահատուկ նշանակություն ուներ հայության համար: Ստալինգրադի գրավումից հետո Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացած թուրքական սպառազեն 26 դ