среда, 11 февраля 2015 г.

Հայոց Պատմություն

                                                       


Սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը
1939թ. սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Իսկ 1941թ. հունիսի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց նաև Խորհրդային Միության վրա, և պատերազմն ավելի մեծ ծավալներ ստացավ:
Խորհրդային Միության, ինչպես նաև եվրոպական երկրներում  բնակվող հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, և նրանցից մոտ 350000-ը զոհվեց: Հարկ է նշել, որ պատմության մեջ երբևէ հայ ժողովուրդը միաժամանակ ռազմի դաշտ չի հանել այդքան զինվորներ և որևէ պատերազմի ժամանակ այդքան մարդկային կորուստներ չի տվել:

Հայ ժողովրդի համար Հայրենական պատերազմն իսկական գոյամարտ էր: Պատերազմին Խորհրդային Միությունը պատրաստ չէր: Գերմանիան արագ հարձակումով անակնկալի բերեց խորհրդային զինված ուժերին ու հայտնվեց Մոսկվայի մատույցներում: Գերմանական զորքերի «Հարավ» խմբավորումը հարձակվեց Կովկասի ուղղությամբ և լուրջ սպառնալիք ստեղծեց ԽՍՀՄ-ի համար:

Կովկասի անկումով ոչ միայն ԽՍՀՄ-ը կկորցներ վերահսկողությունը Բաքվի նավթահանքերի նկատմամբ, որ այդ տարիներին լուրջ հարված կլիներ ԽՍՀՄ-ի բանակի սպառազինություններին, այլև գերմանացիները հնարավորություն կստանային թափանցելու Միջին Ասիա և թիկունքից շրջանցելու մարտնչող խորհրդային զորքերին:

Այսպիսով, Կովկասի ճակատամարտը ռազմավարական առումով ամենակարևոր իրադարձությունն էր պատերազմի առաջին փուլում: Կովկասի ճակատամարտն առանձնահատուկ նշանակություն ուներ հայության համար: Ստալինգրադի գրավումից հետո Հայաստանի սահմանների մոտ կենտրոնացած թուրքական սպառազեն 26 դ

Комментариев нет:

Отправить комментарий