воскресенье, 22 февраля 2015 г.

Մթնոլորտ

երկնային մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագորվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը,ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ ից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։ Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը։

Մոլորակի մթնոլորտի սկզբնական բաղադրությունը կախված է մոլորակի ձևավորման փուլում արևի քիմիական և ջերմային հատկություններից , ինչպես նաև հետագա փուլում մթնոլորտային շերտ այլ գազերի մուտքով։ Հետո գազային ծածկի բաղադրությունը էվոլյուցիայի է ենթարկվում տարբեր գործոնների ազդեցության հետևանքով։ Վեներայի(Արուսյակ) և Մարսի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխածնի երկօքսիդից, ինչպես նաև ազոտի, արգոնի, թթվածնի և այլ գազերի աննշան չափաբաժնից։ Երկիրմոլորակի մթնոլորտը մեծ մասամբ հանդիսանում է կենդանի օրգանիզմ

Աղտոտում

Մթնոլորտն աղտոտող նյութերը բազմաթիվ տասնամյակների ընթացքում նշանակալի վնաս էին հասցնում շրջակա միջավայրին: Ըստ էրևույթին, նրանց վնասակար ազդեցության հետ հարկ կլինի հաշվի նստել նաև ապգայում: Բնակչության և արդյունաբերական արտադրության հետագա աճը անխուսափելիորեն կհանգեցնեն աղտոտման վտանգի մեծացմանը: Այն հիմնական աղտոտող նյութերի, որոնց պարունակությունը կանոնակարգվում է ստանդարտներով, հանդիսանում են ազոտի երկօքոսիդը SO2, ազոտի օքսիդները NO և NO2, ածխածնի օքսիդ CO, գազային ածխաջրածիններ HC, ինչպես նաև` ծծմբաջրածինը H2S, ծծմբածխածինը CS, ամոնիակը (NH3, զանազան հալոգեն պարունակող գազեր: Գոյություն ունի  գազային աղտոտիչների ձևավորման երեք հիմնական աղբյուրներ. վառելանյութերի այրում, արդյունաբերական արտադրական գործընթացներ և բնական աղբյուրներ:

Վառելանյութի այրման արդյունքում է առաջանում ծծմբի երկօքսիդի ամբողջ զանգվածի 78 տոկոսը: Ածխաջրածինները, որոնց առաջ գալու վտանգը կայանում է նրանում, որ դրանք միջանկյալ նյութեր են հանդիսանում օզոնի ձևավորման գործընթացում, մթնոլորտ մուտք են գործում վառելիքի այրման և նավթամթերքների վերամշակման դեպքում, բացի դրանից, շատ ածխաջրածիններ անջատվում են բույսերի աճի և բազմացման գործընթացում: Ըստ գիտնականների գնահատականների` բնական աղբյուրներից ամեն տարի անջատվում է 117 մլն. տոննա ածխաջրածին, իսկ նմարդածին աղբյուրներրից` 100 մլն. տոննա: Սակայն քաղաքների մթնոլորտում առկա ածխաջրածինները հիմնականում իրենցից ներկայացնում են այրման արդյունքներ:
Ծծմբի օքսիդների նշանակալի քանակություն մթնոլորտ է նետվում սուլֆիդային հանքերից պղնձի, կապարի և ցինկի արտադրության ժամանակ, ինչպես նաև` նավթամթերքների մաքրման  գործընթացում: SO2-ի արտանետումների մեծ մասը կապված է գործընթացին անհրաժեշտ ջերմության ստացման համար վառելիքի այրման հետ: Առաջացած SO2 պարունակող գազերը սովորաբար օգտագործվում են ծծմբական թթվի արտադրության համար: Ծծմբի օքսիդները նույնպես առաջ են գալիս թղթի և ցելյուլոզային զանգվածի արտադրության ժամանակ` ծծումբ պարունակող նյութերի այրման հետևանքով: Ածխաջրածիններով մթնոլորտի աղտոտումը տեղի է ունենում քիմիական ձեռնարկություններից, նավթարդյունահանող և մետալուրգիական գործարաններից: Ածխաջրածինները, որոնք անջատվում են պլաստմասսաների, ներկանյութերի, սննդային հավելանյութերի, պեստիցիդների արտադրության, ինչպես նաև` կաուչուկների և նավթաքիմիական նյութերի վերամշակման ժամանակ:Մթնոլորտ նետվող քիմիական նյութերի թվում պարունակվում է թունավոր նյութերի բավականաչափ նմեծ քանակություն: Ներկայումս վտանգավոր աղտոտող նյութերի թվին են դասվում սնդիկի գոլորշիները, վինիլքլորիդը և բենզոլը, որոնց պարունակությունը մթնոլորտում ենթակա է հատուկ վերահսկողության: Հանածո վառելիքի մեծ քանակություն է ամեն տարի այրվում կաթսայատներում` ջեռուցման համար: Կաթսայատները ամենից  «կեղտոտ» վառելիքի` քարածխի և մազութի, ամենախոշոր սպառողներն են: Այդ պատճառով էներգետիկան ըստ այրվող վառելիքի քանակի և որակի հանդիսանում է ծծմբի երկօքսիդի միակ աղբյուրը, ինչպես նաև` դիսպերս աղտոտումների և ազոտի օքսիդի  գլխավոր աղբյուրը:
Գազային աղտոտիչները առաջ են գազի այրման գործընթացում, իսկ դիսպերսները` մեխանիկական փոշին, կարող է դուրս փչվել կոնվեյերով ածխի բեռնաթափման և փոխադրման ժամանակ, ինչպես նաև` վառելիքային մոխրի հեռացման և պահեստավորման ժամանակ: Ածխի փոշիացումը տեղի է ունենում քամային էրոզիայի արդյունքում: Բնական ածխի փոշիացումը` որպես վառելիք, հանդիսանում է առավել արդյունավետ: Թեև բնական •ազը դիտարկվում է որպես համեմատաբար մաքուր վառելիք, նրա այրման ժամանակ նույնպես ձևավորվում են աղտոտիչները` ազոտի օքսիդները, ածխածնի օքսիդները, ածխաջրածինները, ծուխը: Մթնոլորտի աղտոտման ևս մեկ ոչ պակաս կարևոր աղբյուր է հանդիսանում պինդ քաղաքային թափոնների այրումը: Բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ նպատակի համար գոյություն ունեն աղբայրման վառարաններ, որոնց կառուցվածքից են կախված թափոնների բաղադրությունները:

Ծխային արտանետումները բաղկացած են այրման հարաբերաբար անվնաս գազային պրոդուկտներից` ածխածնի երկօքսիդ, ջուր, իներտ ազոտ: Սակայն դրանց ավելցուկը կարող է հանգեցնել շլեյֆային մառախուղի ձևավորմանը: Ծխային արտանետումների որսման համար օգտագործում են զանազան ֆիլտրեր և որսիչներ:
Ներքին այրման շարժիչների արտանետումներով շրջակա միջավայրի աղտոտումը վերջին տարիների ավելի ու ավելի սևեռուն ուշադրության են արժանանում` մարդու առողջությաննսպառնացող աճող վտանգի պատճառով:
Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության մեծացումը տանում է Երկրի ջերմաստիճանի բարձրացման: CO2-ի պարունակության մեծացման դեպքում կարելի է սպասել Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացում, թեև այդ պարամետրերի միջև կախումը բավականաչափ բարդ է: Դատելով հետազոտությունների արդյունքներից` CO2-ի մոտավոր կրկնապատկում տեղի կուենա մոտ 20410 թվականին, ինչի արդյուքնում մոլորակի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Բևեռային շրջաններում ջերմաստիճանի բարձրացումը կարող է մի քանի անգամ գերազանցել տվյալ արժեքը:
Ջերմաստիճանի փոփոխության վրա մարդածին ազդեցության հիմնախնդիրը դեռևս մնում է քննարկման փուլում: Իհարկե, չի կարելի այդ ազդեցությունը հանգեցնել միայն թերմոստատում ջերմաստիճանի բարձրացման, քանի որ ջերմաստիճանի գլոբալ բաշխումը կապված է մթնոլորտային զանգվածների տեղափոխման հետ:
Ջերմաստիճանի փոփոխության ժամանակ ջրային գոլորշու պարունակությունը նույնպես կարող է փոխվել: Այսպիսով, մթնոլորտում CO2-ի խտության փոփոխման վերջնական արդյունք կարող են դառնալ բարդ կլիմայական գործընթացները, որոնք կապված են ինչպես ջերմաստիճանի, այնպես էլ` տեղումների ձևավորման գործընթացում:
Առաջներում ենթադրվում էր, որ տրանսպորտային ավիացիայի արտանետած ազոտի օքսիդները հանդիսանում են օզոնի շերտի քայքայման հիմնական պատճառը: Սակայն քանակական չափումները ցույց տվեցին, որ այդ աղբյուրը չնչին է` բնականների համեմատությամբ: Մարդկային գործունեության արգասիքներից օզոնային շերտի համար առավել վտանգավոր են հանդիսանում ֆրեոնները և դրան նման նյութերը: Նրանք արհեստական ծագում ունեն և լայնորեն կիրառվում են սառնարանային հարմարանքներում, տարբեր աէրոզոլերում: Օզոնը կազմում է մթնոլորտի աննշան մասը` մեկ միլիոներորդական մասին պակաս` և´ ծավալով, և´ զանգվածով: Նրա հիմնական մասը` մինչև 90 տոկոս, կենտրոնացված է ստրտոսֆերայում: Մնացած 10 տոկոսը կենտրոնացված են մթնոլորտի ավելի ցածր շերտերում: Այստեղ օզոնը արդեն հանդես է գալիս որպես մթնոլորտի օդի վտանգավոր աղտոտիչ: Այն ազդում է շնչառական ուղիների վրա, գրգռում է աչքերը, խախտում է բուսականության աճը և այլն: Շնչառության համար օգտագործվող օդում նրա կոնցենտրացիան պետք է կազմի չպետք է գերազանցի 150-200 մկ•/3-ը: Օզոնը առաջ է գալիս էլեկտրական լիցքերի արդյունքում, սակայն շատ ավելի կարևոր են հանդիսանում միջնորդ նյութերի մասնակցությամբ ֆոտոքիմիական ռեակցիաները ազոտի օքսիդները կամ ածխաջրածինները:
Մեծ քաղաքներում արդյունաբերական և ավտոմոբիլային արտանետումների արդյունքում, որոնք փոխազդում են մեկը մյուսի և այլ •ազերի հետ, առաջանում են բարդ քիմիական միացություններ, առաջ է գալիս ֆոտոքիմիական սմոգ, որն ունի օզոնի բարձր խտություն: Կապված այն բանի հետ, որ օզոնային շերտի էկոլոգիական դերը գլոբալ մասշտաբով շատ մեծ է, շատ երկրներ անցել են անհապաղ գործնական քայլերի: Արդեն 1978 թ. ԱՄՆ-ը, Կանադան և Սկանդինավյան երկրները արգելեցին ֆրեոնների կիրառումը աէրոզոլային բալոններում այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա:  Եզրափակելով` նշենք, որ դեռևս մեր գիտելիքները բավական չեն, որպեսզի որոշենք մթնոլորտում օզոնի քանակության տատանումների հիմնական պատճառները և բացատրենք նրա մեխանիզմը: Այդ պատճառով ցանկացած կանխատեսւոմներ հարկ է ընդունել որպես ենթադրական: Տարածաշրջանային առանձնահատկությունները Հայաստանը գտնվում է Անդրկովկասյան տարածաշրջանում: Այդ պատճառով հանրապետությունում օդային միջավայրի որակը կախված է ոչ միայն տեղական աղբյուրների արտանետումներից, այլ նաև` տարածաշրջանի մթնոլորտի աղտոտման ֆոնային մակարդակից: Դրսից Հայաստան մուտք գործող օդի աղտոտման բոլոր տեսակներից առավել զգալի է փոշին:



Комментариев нет:

Отправить комментарий