вторник, 19 мая 2015 г.

Կենսոլորտ

Երկիր վրա գոյություն ունեցող բոլոր օրգանիզմները և այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են կազմում է երկրի կենսոլորտը: Կենսոլորտը երկրի արտաքին թաղանթն է` պատված կենդանի օրգանիզմներով: «Կենսոլորտ» հասկացությունը ներառել է կենսաբանության մեջ Ժան-Բատիստ Լամարկը 19-րդ դարի սկզբում, իսկ երկրաբանության մեջ առաջարկել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին: Բույսերն ու կենդանիները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի, մորթու արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագրծության արտադրություն, իսկ որոշ կենդանատեսակներից (օրինակ` փղոսկրից)պատրաստում են զարդեր։ Կան կենդանատեսակներ որոնք չեն օգտագործվում արդյունաբերության մեջ, բայց ունեն մեծ նշանակություն բնության համար, էկոլոգիական նշանակություն, օրինակ որոշ տեսակի միջատները բնության մեջ փոշոտում են իրականացնում: Շատ կարևոր են նաև սանիտար միջատները, որոնք մաքրում են բնությունը լեշերից, կրծողներից և հիվանդ միջատներից: Հողում բնակվող որոշ կենդանատեսակներ փխրեցնում են հողը, բարելավելով հողի կառուցվածքը։ Բույսերն ու կենդանիները փոխազդում են աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ։ Այդ կապերից մեկն է սննդային շղթան՝ մարդը սնվում է տնային կենդանատեսակներով, որոնք իրենց հերթից սնվում են բուսական ռեսուրսներով։ Կամ կենդանիների փոխազդումը ջրոլորտի հետ, ջուրը նրանց անհրաժեշտ է կյանքի և աճի համար: Կամ մարդու և կենդանիների ու բույսերի կապը, մարդը սպառում է բնության ռեսուրսները։ Բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար անհրաժեշտ է կարգավորել կենդանիների որսը։ Պետք է ավելի շատ ուսումնասիրել ոչնչացման եզրին կանգնած կենդանիներն ու բույսերը, որպեսզի արգելվի քիչ ուսումասիրված կենդանիների և բույսերը որսը։ Կենդանիները տեղաբաշխված են տարբեր զոնաներում, ըստ իրենց գոյատևման համար անհրաժեշտ պայմանների: Երբ փորձում են ենդանիներին կամ բույսերին վարժեցնել ուրիշ կլիմայական պայմանների, դա կոչվում է կլիմայավարժեցում։

Комментариев нет:

Отправить комментарий